ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամը որակազրկվել Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 3 տարով որակազրկել Է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ, Նիգերիայի ներկայացուցիչ Ամոս Ադամույին:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը`վկայակոչելով aipsmedia.com կայքը:
Ադամուն մեղադրվել Է կաշառակերության մեջ ՖԻՖԱ-ի կողմից 2018 եւ 2022 թվականներին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների վայրը որոշելու քվեարկության ժամանակ:
Այս գործի ընթացքում նման պատիժ են կրել միջազգային ֆուտբոլի նաեւ մի շարք այլ գործիչներ: