Մոուրինիոն կրկնում է Պելեգրինի ռեկորդը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կրկնում է «արքայական» ակումբի նախկին մարզիչ Մանուել Պելեգրինի ռեկորդը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Teriikon.com-ը, Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Ռեալ»-ի արտագնա խաղը «Ռեյա վալենկանո»-ի հետ ռեկորդային էր: Սա «արքայական» ակումբի 9-րդ անընդմեջ հաղթանակն էր մրցակիցների դաշտում: Այսպիսի ռեկորդ սահմանել էր Մանուել Պելեգրինին 2009-10 խաղաշրջանում: