Ֆուտբոլ

Գվարդիոլա. «Չեմ հավատում, որ «Բարսելոնա»-ն կդառնա Իսպանիայի չեմպիոն»

1 րոպեի ընթերցում

Գվարդիոլա. «Չեմ հավատում, որ «Բարսելոնա»-ն կդառնա Իսպանիայի չեմպիոն»

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ խաղից հետո հարցազրույց է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, Գվարդիոլան ասել է. «Մենք չենք հաղթի ազգային առաջնությունը, քանի որ չենք կարող վերացնել 10 միավորի տարբերությունը: Այնուամենայնիվ կպայքարենք մինչև վերջ, որքան էլ դա դժվար լինի: Ինչ վերաբերվում է հանդիպմանը, ապա «Ատլետիկո»-ն լավ խաղաց 2-րդ խաղակեսում, բայց հաշիվը հավասարվելուց հետո մեր տղաները նորից կարողացան խաղային առավելությունը վերցնել իրենց ձեռքը, իսկ Մեսսին, ինչպես միշտ, կարողացավ թիմին դուրս բերել ծանր վիճակից և այդպես շարունակվում է արդեն 4 տարի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում