Բերեզովսկին անխոցելի է պահել «Դինամո»-ի դարպասը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզվոսկու «Դինամո»-ն ընկերական հանդիպում է անցկացրեց «Բատե»-ի հետ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովFcdinamo.ru-ն, մոսկովյան ակումբն անցկացրել է իր վերջին հանդիպումը, մինչեւ առաջնության մեկնարկը: Խաղի հաշիվը չբացվեց: Խաղի մեկնարկային կազմում էր Ռոման Բերեզովսկին: