«Միլան»-ին չհաջողվեց առավելության հասնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումները կայացան փետրվարի 26-ին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ոչ-ոքի ավարտվեցին «Միլան»-«Յուվենտուս» (1-1), «Ջենովա»-«Պարմա» (2-2) հանդիպումները: «Սիենա»-ն սեփական հարկի տակ առավելության հասավ «Պալերմո»-ի նկատմամբ` 4-1 հաշվով: «Կատանիա»-ն պարտության մատնեց «Նովարա»-ին` 3-1 հաշվով: «Կիեւ»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Չեզենա»-ն, Իսկ «Նապոլի»-ին`«Ինտեր»-ի նկատմամբ: Նույն հաշվով «Լացիո»-ն առավելության հասավ «Ֆիորենտինա»-ի հանդեպ: «Կալյար»-ին սեփական հարկի տակ զիջեց «Լեչե»-ին`1-2: Խոշոր հաշիվ գրանցվեց «Ատալանտա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ` 4-1: «Ինտեր»-ին հաջողվեց միայն մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը: Իսկ «Բոլոն»-ն պարտվեց «Ուդինեզե»-ին` 3-1 հաշվով:
«Սերիա Ա»-ի առաջատարը շարունակում է մնալ «Միլան»-ը` 51 միավորով: «Յուվենտուս»-ը երկրորդն է, իսկ «Ուդինեզե»-ն երրորդը` հաջորդաբար 50 եւ 45 միավորներով: