Ֆուտբոլ

«Արսենալ»-ը ջախջախեց «Տոտենհեմ»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը ջախջախեց «Տոտենհեմ»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրում հիմնականում գրանցվեցին խոշոր հաշիվներ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս տուրում չկայացավ «Լիվերպուլ»-«Էվերթոն» հանդիպումը: «Վեստ Բրոնվիչ»-ը սեփական հարկի տակ ջախջախեց «Սանդերլենդ»-ին` 4-0 հաշվով: «Չելսի»-ն իր հերթին 3 գնդակ ուղարկեց «Բոլթոն»-ի դարպասը` սեփականը թողելով անառիկ: Նույն հաշիվը գրանցվեց նաեւ «Մանչեստեր սիթի»-«Բլեքբերն» խաղում. այս անգամ հաղթող դարձան մանկունյացիները: «Քուին պարկ ռենջերս»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Ֆուլհեմ»-ին: Ոչ-ոքի գրանցվեց «Նյու քասլ»-«Վուլվերհեմթոն» (2-2) եւ «Ուգեն»-«Աստոն Վիլա» (0-0) խաղերում: Խոշոր հաշիվ գրանցվեց «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղում, որտեղ «զինագործները» 5 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով 2-ը: «Նորվիչ»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` 1-2: «Ստոկ սիթի»-ին սեփական հարկի տակ առավելության հասավ «Սուոնս»-ի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում