Ֆուտբոլ

«Շիրակ»-ը ոչ ոքի է խաղացել «Առկա»-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ը ոչ ոքի է խաղացել «Առկա»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ն Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ոչ ոքի` 0:0 հաշվով է ավարտել Լեհաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Առկա» թիմի հետ ստուգողական հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Շիրակ»-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ողջ ընթացքում երկու թիմերն էլ ցուցադրել են լավ ֆուտբոլ: Գյումրեցիները մի քանի լավ պահեր են ունեցել հակառակորդի դարպասը գրավելու, սակայն վերջին պահին չի ստացվել եզրափակել հարձակումը: Այսպիսով հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով:

Փետրվարի 25-ին «Շիրակ»-ն ավարտում է իր արտասահմանյան հավաքն Անթալիայում եւ վերադառնում է Գյումրի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում