Ֆուտբոլ

Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Բարսելոնա» - «Ատլետիկ» հանդիպումը ամենայն հավանականությամբ կկայանա «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, որը պատկանում է Մադրիդի «Ատլետիկո»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, նախօրոք որոշված էր, որ հանդիպումը կայանալու էր Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որը պատկանում է «Ռեալ»-ին, սակայն արքայական ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր տրամադրել մարզադաշտը հանդիպման համար` պատճառաբանելով, որ մարզադաշտում նախատեսում է իրականացնել շինարարական աշխատանքներ: Հակառակ դրան Իսպանիայում կարծում են, որ մարզադաշտը չտրամադրելը կապված է այլ հանգամանքի հետ: Շատերի կարծիքով «Ռեալ»-ը չի ցանկանում,որ հաղթանակի դեպքում «Բարսելոնա»-ն «Սանտիագո Բերնաբեու»-ում տոնի հաջողությունը:

Մինչ այդ, թե «Բարսելոնա»-ն և թե «Ատլետիկ»-ը համաձայնվել էին հանդիպումն անցկացնել արքյական ակումբի հարկի տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում