Ֆուտբոլ

Բերեզովսկին իր հետ կատարվածը հեքիաթ է համարում

1 րոպեի ընթերցում

Բերեզովսկին իր հետ կատարվածը հեքիաթ է համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվելsport-express.ru-ին: Բերեզովսկին, անդրադառնալով իր տեղափոխությանը ռուսական «Պրեմիր Լիգա», այն համարում է հրաշք, քանի որ կարծում է` իր համար բարձունքներ նվաճելու ժամանակը անցել է:

Խոսելով «Դինամո»-ի մասին` Բերեզովսկին ասել է, որ մոսկովյան ակումբը պրոֆեսիոնալ մակարդակով մարզվող թիմ է եւ իր համար սկզբում շատ դժվար էր: Սակայն իր հետ պատահած դեպքերը Ազգային հավաքականի անդամը հեքիաթ է համարում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դարպասապահը իր այսքան երկար դիմանալու գաղտնիքը տարիների ընթացքում ձեռք բերած փորձն է համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում