Ֆուտբոլ

Գերմանական թիմերը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում են. Տեսանյութ

2 րոպեի ընթերցում

Գերմանական թիմերը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում են. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի խաղերը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Հանորվեր»-ը, հյուրընկալվելով «Բրյուգե»-ին, նվազագույն հաշվով առավելության հասավ: Երկու խաղերի արդյունքում (3-1) գերմանացիներն անցան հաջորդ փուլ:

«Ուդինեզե»-ին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկեց «ՊՕԱԿ» -ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: Այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր 0-0:

«Անդերլեխտ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «ԱԶ Ալկմար»-ին: Երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլերի ուղեգիր նվաճեց «ԱԶ Ալկմար»-ը:

«Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լացիո»-ին: Իսպանական ակումբին հաջողվեց առավելության հասնել 1-0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր արդյունքում (4-1) հաջորդ փուլ անցավ «Ատլետիկո»-ն:

Ժամանակից ավելի երկար տեւեց «Շալկե 04»-«Վիկտորիա Պլզեն» հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակից բացի, թիմերը խաղադաշտում մնացին եւս 30 րոպե: Համառ դիմադրությունից հետո «Շալկե»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առավելության հասնել 3-1 հաշվով: Ընդհանուր հաշիվը 4-2` հօգուտ գերմանացիների:

Խոշոր հաշիվ գրանվեց «Մետալիստ»-«Զալցբուրգ» խաղում: «Մետալիստ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթել 4-1 հաշվով:

Հունական «Օլիմպիակոս»-ին հաջողվեց երկու խաղերի արդյունքում (2-0) հաղթել «Ռուբին»-ին:

«Բեշիկթաշ»-ը սեփական հարկի տակ զիջեց «Բրագա»-ին, սակայն առաջին խաղում խփած երկու գոլի շնորհիվ անցավ հաջորդ փուլ (ընդհանուր 2-1):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում