Ֆուտբոլ

Հայտնի են Եվրոպայի լիգայի հաջորդ փուլի մասնակիցները. Տեսանյութ

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Եվրոպայի լիգայի հաջորդ փուլի մասնակիցները. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի երկրորդ հանդիպումները:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, պատասխան խաղերը կայացան փետրվարի 23-ին: «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լոկոմոտիվ»-ին ու հաղթեց նվազագույն 1-0 հաշվով (ընդհանուր 2-2 ): Մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ հաջորդ փուլ անցավ «Ատլետիկ»-ը:

«Վալենսիա»-«Ստոկ Սիթի» հանդիպման արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց իսպանական ակումբը: «Չղջիկներից» միակ գոլի հեղինակ դարձավ Ժոնասը (ընդհանուր 2-0):

Նույն իրավիճակը ստեղծվեց նաեւ «Տվենտե»-«Ստիաուա» զույգի մոտ: «Տվենտվե»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու խաղերի արդյուքում (2-0) անցնել հաջորդ փուլ:

Ոչ-ոքի ավարտվեց «Ստանդարտ»-«Վիսլա Կրակովա» զույգի հանդիպումը: Այս թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր ոչ-ոքի (1-1), սակայն մրցակցի հարկի տակ խփած գնդակը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն տվեց «Ստանդարտ»-ը:

Խոշոր հաշիվ գրանցվեց «ՊՍԺ»-«Տրապզոնսպորտ» խաղում: «ՊՍԺ»-ին հաջողվեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականը ընդունելով միայն մեկը: Այս զույգի երկու խաղերի արդյունքում (6-2) հաջորդ փուլ անցավ «ՊՍԺ»-ն:

[www.online-soccer.ru] Athletic Bilbao 1-0... by

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում