Ֆուտբոլ

Օզբիլիսին հաջողվեց գրավել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսին հաջողվեց գրավել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերը չափեց «Այաքս»-ի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «սատանաներին» հաջողվեց երկու խաղերի արդյունքում անցնել հաջորդ փուլ:

Փետրվարի 23-ին կայացած հանդիպման արդյունքում «Այաքս»-ը հաղթեց «Յունայթեդ»-ին: Խաղի հաշիվը «սատանաներից» բացեց Խավիրեր Հերնանդեսը: Խաղի 37-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Ֆուտբոլիստը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ: 87-րդ րոպեին նշանակված տուգանային հարվածից հետո «Յունայթեդ»-ի դարպասը գրավեց Տուբի Այդերվեյլերդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում