«Ինտեր»-ը` հակառեկորդների հեղինակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր»-ը շարունակում է իր անհաջող ելույթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, «ներազզուրիներ»-ը «Մարսել»-ին պարտվելուց հետո կրեցին իրենց 4-րդ անընդմեջ պարտությունը, ինչը տեղի չէր ունեցել 1994 թ-ից ի վեր: Մինչ այդ, Իտալիայի առաջնությունում «Ինտեր»-ը զիջել էր «Ռոմա»-ին, «Նավարա»-ին, «Բոլոնիա»-ին: Բացի այդ բոլոր 4 հադիպումներում «Ինտեր»-ին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը, ինչը տեղի չէր ունեցել 1999 թ-ից ի վեր:
Այսպիսով էլ ավելի են մեծանում հնարավորությունները, որ թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կլքի զբաղեցրած պաշտոնը: