Ֆուտբոլ

Մայկոնը վնասվածք է ստացել

1 րոպեի ընթերցում

Մայկոնը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինտեր»-ի բրազիլացի պաշտպան Մայկոնը վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, փետրվարի 22-ին կայացած «Մարսել» - «Ինտեր» խաղի առաջին խաղակեսում բրազիլացին վնասել է ծունկը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակ Մայկոնը չի կարող խաղադաշտ դուրս գալ: Նա բժշկական ստուգում կանցնի Միլանում:

Ինչ վերաբերվում է հանդիպմանը, ապա այն ավարտվեց «Մարսել»-ի հաղթանակով` 1-0 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում