Մխիթարյանը` լավագույն ռմբարկուների շարքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ընդգրկվել է լավագույն ռմբարկուների ցուցակում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովshakhtar.com-ը, «Ձմեռ 2012» ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Շախտյոր»-ը անցկացրել է 14 հանդիպում, որոնցից 6-ում հաղթել, 2-ում պարտվել, իսկ 6-ում խաղն ավարտել է ոչ-ոքի:
Ազգային հավաքականի անդամ Հենրիկ Մխիթարյանը 3 գոլով կիսում է առաջին հորիզոնականը Լուիս Ադրիանոյի, Էդուարդոյի, Եվգենի Սելեզնովի եւ Ֆերնանդինյոյի հետ:
Կիսապաշտպանը ամբողջական խաղի մասնակցել է 4 անգամ, ընդհանուր խաղերի մասնակցել է 12 անգամ: Մխիթարյանը մարզադաշտում անցկացրել է 710 րոպե: