Մովսիսյանն անսպասելի լքել է ուսումնամարզական հավաքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը անակնկալ կերպով լքել է Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Կրասնոդար»-ի բազան:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Fckrasnodar.ru-ը, փետրվարի 23-ին Մովսիսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մովսիսյանն այս օրերին պետք է զավակ ունենա: «Կրասնոդար»-ի մարզչական շտաբը հարգելի կերպով ազատ է արձակել Մովսիսյանին:
Հարձակվողն առաջիկա հանդիպումը կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականում` փետրվարի 28-29-ին Կիպրոսում կայանալիք խաղերին: