«Փյունիկ»-ի մարզումներն ընթանում են նորմալ հունով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքը Կիպրոսում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից, մարզումներն ընթանում են գրաֆիկի համաձայն: Թիմը մարզվում է ամբողջ կազմով: «Փյունիկ»-ն ուսումնամարզական հավաքի էր մեկնել 25 ֆուտբոլիստներով: Հավաքը մեկնակել էր փետրվարի 16-ին: