Հայտնի է «Բանանց»-ի հաջորդ մրցակիցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Բանանց»-ի հերթական մրցակիցն է լինելու չինական «Չանգչունգ Յաթա»-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բանանց»-ի մամուլի ծառայությունից, Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող հայկական ակումբը զուգահեռաբար անցկացնում է նաև ստուգողական հանդիպումներ: «Բանանց»-ըարդեն մեկ խաղ անցկացրել է, իսկ երկրորդ խաղը թիմի մասնակցությամբ տեղի կունենա փետրվարի 24-ին: «Չանգչունգ Յաթա»-ի հետ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: