Հաստատվել է Կիպրոսում կայանալիք մրցաշարի խաղացանկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆունտբոլի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ֆուտբոլի ֆեդերացիայիցփետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին: