Ֆուտբոլ

«Նապոլի»-ն հաղթանակով ավարտեց խաղը. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

«Նապոլի»-ն հաղթանակով ավարտեց խաղը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում անգլիական «Չելսի»-ին հյուրընկալվեց իտալական «Նապոլի»-ն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկու թիմերի առաջին պայքարում «Նապոլի»-ին հաջողվեց առավելության հասնել 3-1 հաշվով: Խաղի հաշիվը բացեց «Չելսի»-ի ֆուտբոլիստ Մատան` 28-րդ րոպեին: Լավեսին այս խաղում դարձավ դուբլի հեղինակ (38, 66`), գոլի հեղինակ էր դարձել նաեւ Կավանին:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին: «Չելսի»-ն կհյուընկալի «Նապոլի»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում