Ֆուտբոլ

Մխիթարյանը գրավեց «Անժի»-ի դարպասը. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը գրավեց «Անժի»-ի դարպասը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ը ընկերական հանդիպում անցկացրեց Մախաչկալան ներկայացնող «Անժի»-ի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «հանքափորներին» հաջողվեց հաղթանակ տանել Մախաչկալան ներկայացնող ակումբի նկատմամբ: Խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: «Շախտյոր»-ին հաջողվեց եւս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը (3-1):

Այս հանդիպումը վերջինն էր «հանքափորների» համար: Թիմը փետրվարի 22-ին վերադառնում է Դոնեցկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում