Սնեյդերը մերժել է «Զենիթ»-ի առաջարկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր»-ի առաջատար կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հրաժարվել է տեղափոխվել ռուսական «Զենիթ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru–ն, պետերբուրգյան ակումբը նոր խաղացողներ է փնտրում կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու համար: Ռուսները առաջարկ էին ներկայացրել «Ինտեր»-ին Սնեյդերին գնելու համար, սակայն հոլանդացին մերժել է «Զենիթ»-ի առաջարկը:
«Հանուն ինձ «Զենիթ»-ը շատ բաների էր պատրաստ: Նրանց առաջարկը լավն էր, բայց հիմա «Ինտեր»-ը լքելու ժամանակը չէ»,- ասել է Սնեյդերը:
Հիշեցնենք որ, «Ինտեր»-ը անհաջող է հանդես գալիս իտալական A Սերիայում և զբաղեցնում է ընդամենը 7-րդ տեղը վաստակած 36 միավորով և 14 միավորով զիջում է առաջատար «Միլան»-ին: