Ֆուտբոլ

Պելեն գովաբանել է «Բարսելոնա»-ին

1 րոպեի ընթերցում

Պելեն գովաբանել է «Բարսելոնա»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պելեն խոսել է «Բարսելոնա»-ի և նրա ցուղադրած խաղի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.championat.com-ը, ֆուտբոլի արքան ասել է, որ վերջին ժամանակներում ինքը հետևել է կատալոնացիների ցուցադրած խաղին և ներկայիս «Բարսելոնա»-ն իրեն հիշեցնում է «Սանթոս»-ն իր ժամանակներում:

«Բացի այդ, այժմյան «Բարսելոնա»-ն ինձ հիշեցնում է «Միլան»-ը, «Այաքս»-ը, «Ռեալ»-ը և «Բենֆիկա»-ն իրենց լավագույն ժամանակներում: Դրանք այն թիմերն են, որոնց իրենց լավագույն տարիներին հաջողվում էր ամեն ինչ: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները կազմում են Իսպանիայի հավաքականի կորիզը: «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի հաջողությունները փոխկապակցված են: Ժամանակին այդպես էր «Այաքս»-ի և Նիդերլանդների հավաքականի, «Սանթոս»-ի և Բրազիլիայի հավաքականի պարագաներում»,- նշել է Պելեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում