Էդգար Մանուչարյանը ցանկանում է շուտ վերադառնալ հավաքական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք հավաքին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուչարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր վնասվածքին եւ ազգային հավաքականին:
«Ես ինձ շատ լավ եմ զգում թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես: Ազգային հավաքականին հաջողություն եմ մաղթում: Ես հոգով եւ սրտով նրանց հետ եմ: Իսկ ես աշխատում եմ ինչքան հնարավոր է շուտ դաշտ դուրս գալ եւ օգտակար լինել թիմին»,- ասել է Մանուչարյանը:
Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում եւ ուժերը կչափի Սերբիայի եւ Կանադայի հետ: