ՀԱՊԿ-ն դեռևս չի պատրաստվում ընդլայնվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անցած տարվա ընթացքում շատ ակտիվ է աշխատել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին կայացած տեսակամուրջի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոդյուժան:

«ՀԱՊԿ-ն գտել է իր տեղը և հստակորեն հասկանում է, թե ինչով պետք է զբաղվել: Մենք բավականին մեծ հաջողության ենք հասել արտաքին քաղաքականության կոորդինացիայի ոլորտում»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա ընդգծեց, որ այսուհետ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ստեղծված մեխանիզմների կիրառման վրա: Դրանք առաջին հերթին վերաբերելու են ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքմանը, թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարին, անօրինական միգրացիայի կանխմանը:

Այն հարցին, թե չի պատրաստվում, արդյոք, ՀԱՊԿ-ն ընդլայնվել` Բորդյուժան պատասխանեց, որ կազմակերպությանն անդամակցելու դիմումներ դեռևս չեն ստացվել: «Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր երկրների հետ: Օրինակ` թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի հարցում մեզ հետ համագործակցում են 22 երկրներ»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հայերեն Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը