Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կորեա, Վիետնամ եւ Սինգապուր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 22-28-ը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ եւ Սինգապուր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ասիական երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

Հայերեն English Русский