Պաշտոնական

Տիգրան Սարգսյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ՀՀ տնտեսական քաղաքականությունը

3 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ՀՀ տնտեսական քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին:Նշելով, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել ներդրումային ծրագրեր:«Արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականության թիրախն է լինելու աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ ծրագրային երկրորդ գերակա ուղղությունը գյուղատնտեսության ոլորտն է: Կառավարությունը շարունակելու է սերմերի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի նվազեցնել գյուղմթերքի ինքնարժեքը և կարողանա ստանալ եկամուտներ: Գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվելու նաև ցածր տոկոսոդրույքներով վարկերի միջոցով կամ լիզինգային տարբերակով ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը ևս նպաստելու է այս բնագավառի զարգացմանը:

Տիգրան Սսարգսյանն ասել է, որ այսուհետ պետությունը ֆինանսական միջոցներ է հատկացնելու նաև սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծման և կրթության հասանելիության ապահովման նպատակով:

Պաշտպանության նախարարության հետ մշակվել է ծրագիր, որով պետությունն օգնելու է զինծառայողին կողմնորոշվել հետագա գործունեության հարցում:«Մշակվել են հաշվառման թերթիկներ, որոնցով պետք է բացահայտենք, թե զինծառայողն ինչ հմտություններ, կարողություններ և ցանկություններ ունի, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր զինծառայողի հետ անհատական աշխատանք ենք իրականացնելու, որպեսզի օգնենք նրան ընդունվել բուհ և պետպատվերի միջոցով ստանալ կրթություն: Այսինքն, պետությունը կստանձնի պարտավորություն՝ ֆինանսավորել զորացրվող երիտասարդի կրթությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ կապիտալ ներդրումներն ուղղվելու են մարզեր՝ ենթակառաուցվածքների զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Զինված ուժերի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ-ի 20-ամյակի մեդալով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում