«Բարսելոնա»-ն ջախջախեց «Վալենսիա»-ին. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Լա լիգա»-ի հերթական տուրն ավարտված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովTerrikon.com-ը, «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտության մատնեց «Վալենսիա»-ին` հինգ անգամ գրավելով մրցակցի դարպասը: «Չղջիկներին» հաջողվեց միայն մեկ անգամ անհանգստացնել Վալդեսին:
Գոլառաջ էր նաեւ «Լեւանտե»-«Ռայո Վալեկանա» հանդիպումը: Հյուրընկալվելով «Լեւանտե»-ին` ակումբին հաջողվեց 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով 3-ը:
«Ատլետիկ»-ը հաղթեց «Մալագա»-ին 3-0 հաշվով: Իսկ «Սեւիլիան» երկու գնդակ ուղարկեց «Օսասունա»-ի դարպասը` անառիկ պահելով սեփականը: «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ռասինգ»-ին, իսկ «Մալյորկա»-ն առավելության հասավ «Վիլիառեալ»-ի նկատմամբ` նույն 4-0 հաշվով: Մեկական գնդակներ փոխանակեցին «Խետաֆե»-ն ու «Էսպանիոլ»-ը, ինչպես նաեւ «Սպորտինգ»-ը եւ «Ատլետիկո»-ն: