Ֆուտբոլ

Մխիթարյանի «Շախտյոր»-ը հաղթեց . Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի «Շախտյոր»-ը հաղթեց . Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկը ներկայացնող «հանքափորները» առավելության հասան սերբական «Պարտիզան»-ի նեկատմամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Շախտյոր»-ը հաղթեց Սերբիայի չեմպիոնին 2-1 հաշվով: Խաղի ելքը որոշվեց առաջին կեսում, երբ թիմերը գոլեր փոխանակեցին: «Հանքափորների» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: Կիսապաշտպանին փոխարինեցին երկրորդ կեսում:

«Շախտյոր»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին` ուժերը չափելով «Անժի»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում