Օզբիլիսը` գոլային փոխանցման հեղինակ.Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների առաջնության հերթական հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովSoccer.ru-ը, առաջնության 22-րդ տուրում «Այաքս»-ը հյուրընկալեց «Նեկ նեյմիգեր»-ին: Ամստերդամը ներկայացնող ակումբը 4 գնդակ ուղարկեց «Նեյմիգեր»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Այս խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի օգնությամբ գոլի հեղինակ դարձավ Բուլիկինը: