Ղազարյանի եւ Մկրտչյանի «Մետալուրգ»-ը զիջեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Մետալուրգ»-ն իր հերթական հանդիպումն անցկացրեց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքը, փետրվարի 19-ին կայացած հանդիպման ժամանակ Դոնեցկը ներկայացնող ակումբը նվազագույն հաշվով զիջեց ռուսական «Ամկար» թիմին: Թուրքական Սիդե քաղաքում ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայացած հանդիպման մեկնարկային կազմում էին Գեւորգ Ղազարյանը եւ Կառլեն Մկրտչյանը:
«Մետալուրգ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 24-ին` ուժերը չափելով ռուսական «Տերեկ» ակումբի հետ: