Ֆուտբոլ

«Ռեալը» Իրաքում ֆուտբոլի ակադեմիա կհիմնի

1 րոպեի ընթերցում

«Ռեալը» Իրաքում ֆուտբոլի ակադեմիա կհիմնի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Ռեալ» ֆուտբոլի ակումբն Իրաքում ֆուտբոլի ակադեմիա Է հիմնելու` համապատասխան պայմանագիր կնքելով Իրաքի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայի` ԱԻՊՍ-ի կայքը, որը տեղեկատվությունը հրապարակել է` վկայակոչելով ԱԻՊՍ-ի ֆուտբոլի հանձնաժողովի անդամ, արաբ լրագրող Աբիթ Ալհակիրին:

Նախատեսվում Է, որ ակադեմիան հիմնվելու Է Իրաքի Քուրդիստանի մարզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում