Արզումանյանը մասնակցել է «Կրիվբաս»-ի ստուգողական հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է «Կրիվբաս»-ի ստուգողական հանդիպմանը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովFckryvbas.com-ը, փետրվարի 16-ին ուկրաինական «Կրիվբաս» ակումբն ուժերը չափեց ռումինական «Աստրա»-ի հետ: Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արզումանյանը մասնակցել է միայն առաջին խաղակեսում: Խաղն ավարտվել է 1-1: Արզումանյանի համար սա առաջին ստուգողական հանդիպումն էր: