«Մանչեսթեր Սիթի»-ն առավելության է հասել «Պորտո»-ի նկատմամբ. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի փետրվարի 17-ի առաջին խաղերում գրանցվեցին նվազագույն հաշիվներ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պորտուգալիան ներկայացնող «Պորտու»-ին զիջեց «Մանչեստեր սիթի»-ն 1-2 հաշվով: Իսպանացի «չղջիկները» («Վալենսիա») նվազագույն հաշվով առավելության հասան անգլիական «Սթոք Սիթի»-ի նկատմամբ: Նույն 0-1 հաշիվը գրանցվեց նաեւ«Ստյաուա» (Ռումինիա)-«Տվենտե» (Հոլանդիա) խաղում: Իրենց խաղերը զրոյական ոչ-ոքի ավարտեցին«Ուդինեզե» (Իտալիա)-ՊԱՕԿ (Հունաստան), իսկ«Վիսլա» (Լեհաստան)-«Ստանդարդ» (Բելգիա) մրցամարտում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին (1-1):
Թուրքական «Տրապիզոն»-ը պարտվեց նիդեռլանդական «ՊՍՎ»-ին`1-2:«Հաննովեր»-ը (Գերմանիա) սեփական հարկի տակ հաղթեց «Բրյուգգե» (Բելգիա) 2:1: