Ֆուտբոլ

Եվրոպայի լիգայի խաղերը նոր թափ են առնում. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի լիգայի խաղերը նոր թափ են առնում. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին կայացած հանդիպումներում ռուսական «Լոկոմոտիվ»-ը սեփական հարկի հատ առավելության հասավ Իսպանիան ներկայացնող «Ատլետիկ»-ի նկատմամբ` 2-1:

Ավստրիական «Զալցբուրգ»-ը չկարողացավ հաղթել ուկրաինական «Մետալիստ»-ին` սեփական դարպասն ընդունելով 4 գնդակ (0-4): «Ատլետիկո»-ին (Իսպանիա) հաջողվեց «Լացիո»-ի (Իտալիա) դարպասն ուղարկել 3 գնդակ` սեփականն ընդունելով միայն մեկը: Նիդեռլանդական «ԱԶ»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Անդերլեխտ»-ի (Բելգիա) նկատմամբ:

Ոչ-ոքի ավարտվեցին չեխիան ներկայացնող «Վիկտորիա»-ն եւ «Շալկե» (Գերմանիա) (1-1), ինչպես նաեւ լեհական «Լեգիա»-ի ու պորտուգալական «Սպորտինգ»-ի (2-2) հանդիպումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում