Ֆուտբոլ

Մկրտչյանը` գոլի հեղինակ. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Մկրտչյանը` գոլի հեղինակ. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մետալուրգ»-ն ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց բուլղարական ակումբի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովMetallurg.donetsk.ua-ը, Դոնեցկը ներկայացնող ակումբին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել Սոֆիան ներկայացնող «Սլավիա»-ի դարպասը` անառիկ պահելով սեփականը:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ 67-րդ րոպեին` խաղի հաշիվը դարձնելով 3-0:

«Մետլաուրգ»-ի հաջորդ ստուգողական հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում