Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ն ուսումնամարզական հավաքի շրջանակներում ուժերը չափեց Մոսկվան ներկայացնող «բանակայինների» հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայում ընթացող հավաքի ժամանակ փետրվարի 16-ին «հանքափորները» ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը «ԲԿՄԱ»-ի: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի փոխանցումից հետո` 69-րդ րոպեին, խաղի հաշիվը հավասարեցրեց Դենտինյոն: «Շախտյոր»-«ԲԿՄԱ» խաղն ավարտվեց 2-2:
Մխիթարյանի թիմակիցները հաջորդ հանդիպումը կանցկացնեն փետրվարի 17-ին: