Ֆուտբոլ

Պիզելիի փոխանցումը հաղթանակ բերեց «Կուբան»-ին

1 րոպեի ընթերցում

Պիզելիի փոխանցումը հաղթանակ բերեց  «Կուբան»-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կուբան»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց «Վասլու»-ի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովFckuban.ru-ը, կրասնոդարյան ակումբին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խաղադաշտ մտավ երկրորդ կեսին: 80-րդ րոպեին Մարկոսի կատարած փոխանցման շնորհիվ «Կուբան»-ին առաջ մղեց Սերգեյ Դավիդովը: Խաղն ավարտվեց «Կուբան»-ի նվազագույն առավելությամբ` 1-0 հաշվով:

Կրասնոդարյան ակումբի հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում