Ֆուտբոլ

«Բանանց»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսում

1 րոպեի ընթերցում

«Բանանց»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում անցկացվելիք ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանց»-ը նախատեսել է ստուգողական երեք հանդիպում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ակումբի մամլո ծառայությունից, փետրվարի 16-ից մինչև մարտի 1-ը «Բանանց» ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսում: Երեք հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին, 23-ին և 29-ին: «Բանանց» Կիպրոս է մեկնելու 24 ֆուտբոլիստներով: Դարպասապահներ` Ստեփան Ղազարյան, Արթուր Թորոյան, Գոռ Մարտիրոսյան: Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Արգիշտի Պետրոսյան, Արամ Շախնազարյան, Գրիշա Խաչատրյան, Գագիկ Դաղբաշյան, Արտաշես Առաքելյան: Կիսապաշտպաններ ` Նարեկ Գյոզալյան, Արտակ Դաշյան, Արարատ Պողոսյան, Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան, Սարգիս Կարապետյան, Բենիկ Հովհաննիսյան, Արթուր Հակոբյան, Բետո, Սիփան Դավթյան, Նարիրի Մինասյան: Հարձակվողներ` Դու Բալա, Խաչատուր Ավետիսյան, Արարատ Եգանյան, Անդրանիկ Քոչարյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում