Ֆուտբոլ

Մխիթարյանի «Շախտյոր»-ը ոչ-ոքի ավարտեց խաղը

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի «Շախտյոր»-ը ոչ-ոքի ավարտեց խաղը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ն անցկացրեց հերթական ստուգողական հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանքափորները ուժերը չափեցին Բուխարեստը ներկայացնող «Ռապիդ»-ի հետ: Խաղի հաշիվը բացեցին ռումինական ակումբի ներկայացուցիչները` 8-րդ րոպեին: «Շախտյոր»-ին հաջողվեց վերականգնել խաղի հաշիվը միայն 35-րդ րոպեին: Մրցակիցներին չհաջողվեց միմյանց դարպասը գրավել երկրորդ կեսում, եւ հաշիվը մնաց անփոփոխ` 1-1:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը խաղադաշտ մտավ միայն երկրորդ խաղակեսում:

Հաջորդ ստուգողական հանդիպումը հանքափորները կանցկացնեն փետրվարի 16-ին` ուժերը չափելով Մոսկովայի բանակի կենտրոնական ակումբի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում