Ֆուտբոլ

«Լիոն»-ը հաղթել է նվազագույն հաշվով. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

«Լիոն»-ը հաղթել է նվազագույն հաշվով. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի Չեմպիոննրի Լիգայի 1/8 եզրափակչում ուժերը չափեցին «Լիոն»-ն ու «ԱՊՕԵԼ»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆրանսիացիներին հաջողվեց առավելության հասնել Կիպրոսը ներկայացնող «ԱՊՕԵԼ»-ի նկատմամբ: Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ «Լիոն»-ի ֆուտբոլիստ Լակազեւը 58-րդ րոպեին: Նիկոսիայի թիմին չհաջողվեց վերականգնել խաղի հավասարակշռությունը եւ «Լիոն»-ը հաղթեց նվազագույն 1-0 հաշվով:

Այս թիմերի երկրորդ հանդիպումը կկայանա մարտի 7-ին, այս անգամ տանտիրոջ կարգավիճակում կլինեն «ԱՊՕԵԼ»-ի ֆուտբոլիստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում