Ֆուտբոլ

«Իմպուլս»-ը հաղթեց «Արարատ»-ին

1 րոպեի ընթերցում

«Իմպուլս»-ը հաղթեց «Արարատ»-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Իմպուլս»-ը ընկերական հանդիպում անցկացրեց Երեւանի «Արարատ»-ի հետ:

ԻՆչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմպուլս»-ի մամլո ծառայությունից, խաղը հիմնականում անցել է «Իմպուլս»-ի տարածքային եւ խաղային առավելությամբ: Առաջինը հաջողության էին հասանել դիլիջանցիներիը: 39-րդ րոպեին «Իմպուլս»-ում փորձաշրջան անցնող, Մակեդոնիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆիլիպ Տիմովը մոտ տարածությունից հաշվենկատ հարվածով բացեց խաղի հաշիվը: Սակայն ընդամենը 3 րոպե անց «Արարատ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ էր դարձել Տիգրան Ոսկանյանը:

Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Փետրվարի 16-ին «Իմպուլս»-ը մեկնում է Կիպրոս` իր 2-րդ ուսումնամարզական հավաքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում