Սպորտ

Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը Երեւանում շախմատի դպրոց են հիմնադրել

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը Երեւանում շախմատի դպրոց են հիմնադրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանավորության ներքո Երեւանում հիմնել են շախմատի դպրոց, որի նպատակն Է աջակցել 10-18-տարեկան պատանիների եւ աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Նախատեսվում Է, որ անվանի գրոսմայստերները շախմատի դպրոցում տարեկան 2-3 նստաշրջան կանկցացնեն, դպրոցում կաշխատեն շախմատի փորձառու մասնագետներ, հատուկ ուշադրություն Է դարձվելու ազգային եւ միջազգային մրցումների մրցանակակիրների վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում