Անգլիայի առաջնությունը նոր առաջատար ունի. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Պրեմիր լիգա»-ի 25-րդ տուրում չգրանցվեց ոչ մի ոչ-ոքի:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովTerrikon.com-ը, տուրի ամենասպասված հանդիպումը «Մանչեստեր»-ի եւ «Լիվերպուլ»-ի միջեւ էր, որտեղ հաղթեցին «կարմիր սատանանաները»` 2-1: Նույն հաշվով «Վուգեն»-ը հաղթեց «Բոլտոն»-ին, «Ֆուլհեմ»-ը` «Ստոկ սիթի»-ին, իսկ «Արսենալ»-ն էլ «Սանդերլենդ»-ին: Անակնկալ պարտվեց «Չելսի»-ին 2-0 հաշվով «Էվերտոն»-ին: «Բելկբերն»-ն 3 գնդակ ուղարկեց «Քուին պարկ ռենջերս»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Տոտենհեմ»-ը հինգ գնդակի առավելությամբ հաղթեց «Նյու քասլ»-ին: Իսկ ահա «Վուլվերհեմթոն»-ը սեփական հարկի տակ զիջեց «Վեստ բրոնվիչ»-ին` 5-1 հաշվով: Իսկ «Մանչեստեր Սիթի»-ին նվազագույն հաշվով առավելության հասավ «Աստոն Վիլա»-ի նկատմամբ: