Բերեզովսկին անխոցելի պահեց սեփական դարպասը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւս մեկ ընկերական հանդիպում անցկացրեց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով FCdinamo.ru-ը, Մոսկվան ներկայացնող ակումբը այս անգամ ուժերը չափեց ռումինական «Տիմիշուարա»-ի հետ: Բերեզովսկին խաղադաշտ մտավ խաղի սկզբից եւ փոխարինվեց միայն երկրորդ կեսում:
Դինամոյականները հանդիպումը հաղթեցին 3-1 հաշվով: Ռումինական ակումբին հաջողվեց գրավել «Դինամո»-ի դարպասը, երբ Բերեզովսկին փոխարինվել էր արդեն: