Ֆուտբոլ

Նոր մարզաշապիկները` ապրիլից

1 րոպեի ընթերցում

Նոր մարզաշապիկները` ապրիլից

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է հավաքականի նոր մարզաշապիկներին:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Հայրապետյանը Facebook-ի իրէջում գրել է որ Adidas շապիկներըպատրաստ կլինեն երկու ամսից ոչ շուտ:

«Երեք օր առաջ մեր գործընկերները մեզ տեղյակ պահեցին, որ իրենք չեն կարող ապրիլ ամսից շուտ ուղղարկել մարզաշապիկները: Եվ կուզեի ավելացնել, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին ազգային հավաքականի հետ կապված շատ ավելի ուրիշ կարևոր բաներ են հետաքրքրում, քան մարզաշապիկը: Պայամանագիրը կնքված է, և մեր ազգային հավաքականը կունենա «Ադիդաս» մարզաշապիկ»,-ասել է Հայրապետյանը:

Այժմ Հայաստանի ազգային հավաքականը կրում է Hummel ֆիրմայի կողմից պատրաստված մարզաշապիկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում