Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռոբերտ Գալոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, քաղաք Երևանում: 1981 թ.-ին ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1985 թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և կազմակերպում ֆակուլտետը:

1985-1991 թթ.-ին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ: 1991-2012 թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, նախ որպես տեսուչ, այնուհետև 1997 թ.-ից եղել է Հարկային պետական տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարյանի հարկային տեսչության պետ, օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2009 թ.-ին նշանակվել է օպերատիվ հետախուզության վարչության պետ: 2012 թ.-ի փետրվարի 10-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Հարկային ծառայության գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հայերեն English

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres

Քննարկվել են ջրային ոլորտի մասնագիտական ներուժի զարգացման հարցերը

Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը Հորմուզում

Կոմիտասի արխիվները կթվայնացվեն. թանգարան-ինստիտուտը մեկնարկեց նոր նախագիծ

Բելգիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կարանտինային ապրանքների ներմուծումը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարում է ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով ԿԸՀ դիմելու մտադրության մասին

Հունիսի 12-ի միջոցառումների անոնս

Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք 24 ԱԹՍ-ի ներխուժման մասին