«Կրասնոդար»-ը հաղթում է առանց Մովսիսյանի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Կրասնոդարը ներկայացնող համանուն թիմը առավելության հասավ ընկերական հանդիպման ժամանակ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «կանաչասեւերը» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին սերբական «Ռադ» ակումբի դարպասը: Փետրվարի 10-ին կայացավ «Կրասնոդար»-ի հերթական ընկերական հանդիպումը թուրքական Բելեկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը ընդգրկված չէր հիմնական կազմում եւ դուրս չեկավ խաղադաշտ: