Քաղաքականություն

Կառավարությունը մերժեց հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մերժեց  հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մերժեց մի շարք պատգամավորների՝ Ազգային ժողովի ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը՝ Կառավարության` փետրվարի 9-ի նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ տարբեր երկրներում ընտրակարգի այս կամ այն ձևի առկայությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: «Որևէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ: ՀՀ-ում՝ որպես կիսանախագահական կառավարման ձև ունեցող պետություն, համամասնականին զուգահեռ մեծամասնական ընտրակարգի առկայությունը այն երաշխիքն է, որն ապահովում է բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորություն»,- ասաց Մուրադյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում