Մխիթարյանի գոլերը լավագույն եռյակում են. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ն ընտրել է հունվար ամսվա լավագույն գոլը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովShakhtar.com-ը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի երկու գոլերն ընդգրկվել են լավագույն եռյակում: Երկրորդ (208 ձայն) եւ երրորդ (152 ձայն) տեղերում «Էտուալ դյու Սախել»-ին դարպասն ուղարկված գնդակներն են:
Առաջին տեղում Դուգլաս Կոշտայի գոլն էր` «Բունեդկոյ»-ի դարպասին: